«Երկիր», 24 մարտի 1993թ., թիվ 52 (393)
ԼՂՀ հեռուստատեսության եւ ռադիոհաղորդումների վարչության ստողծագործական կազմը հանդես է եկել մի նախաձեռնությամբ, իրենց հոնորարը կտրամադրեն զոհվածների ընտանիքներին եւ բազմազավակ ծնողներին։
«Մենք մտադիր ենք հատուկ բարեգործական հիմնադրամ ստեղծել, որի հաշվին կփոխանցվեն «թեժ կետերի» վերաբերյալ նյութերից ստացված գումարները,– «Սնարքի» թղթակցին ասել է վարչության պետ Գարիկ Գրիգորյանը։ – Ղարաբաղի լրագրողները քաջ գիտեն, թե ինչ բան է ռազմի դաշտում աշխատելը։ Նրանցից շատերի համար սովորական երեւույթ է կինոխցիկով կռվի գնալը, միայն թե աշխարհը ճշմարտությունն իմանա ազատության համար մղվող պայքարի մասին: Պարտականությունները կատարելիս զոհվել են մեկ օպերատոր եւ մեկ ռեժիսոր, վիրավորվել է չորս աշխատակից։ Ավելի քան 30 հեռուստառադիոլրագրող ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի մարտիկներ են»։