June 13, 2021

Դարձյալ վառելիքը

  • by Archives.am
  • 28 Years ago
  • 0

«Երկիր», 1993թ., 20 մարտի, 50 (391)

Վերջին մի քանի օրերին Երեւան քաղաքի քիչ թե շատ բավարար աշխատող հասարակական ավտոտրանսպորտի որոշ ձեռնարկություններ մարտի 18-ին դարձյալ կանգ առան։ Ինչպես հայտնել է Երեւանի քաղաքային տրանսպորտի եւ կապի կազմակերպման վարչության պետ Ա. Գալստյանը, դիզելային վառելանյութի եւ գազի բացակայության պատճառով աշխատանքի դուրս չեն եկել թիվ 1 եւ 6 ավտոձեռնարկությունների, 29– 82 եւ 29-83 ավտոշարասյուների ավտոբուսները։

Նույն աղբյուրից հայտնի է դարձել, որ վառելիք հարցը արդեն լուծված է եւ փոխադրամիջոցները վաղը կաշխատեն։

Տրանսպորտը կդադարեցնի աշխատանքը

Վառելիքի սղության պատճառով Կապանի ավտոձեռնարկությունները դարձյալ ստիպված կլինեն դադարեցնել աշխատանքը: Երեկ Կապան-Քաջարան երթուղում 22 փոխարեն աշխատում էր միայն 2 ավտոբուս, ինչը ստիպում է կապանցիներին 28 կմ ճանապարհն անցնել ոտքով:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives