November 28, 2020

Գողթանի կոտորածը

  • by Archives.am
  • 8 Months ago
  • 0
Հառաջ, Երևան

Հառաջ, 13 հունվարի, 1920թ., թիվ 9

Գորիսից Մելիք-Յոլչյանը հեռագրում է Հայաստանի արտ. գործ. Նախարարին

Լրացուցիչ ստուգված տեղեկությունների համաձայն՝ Նախիջևանի և Օրդուբադի թաթարները թրքական ու ադրբեջանական սպաներ Խալիլ բեյի, Էդիֆ բեյի և ուրիշների գլխավորությամբ Ներքին Ագուլիսի կոտորածից հետո, գազանորեն խողխողել են Վերին Ագուլիսի ամբողջ բնակչությունը։ Վերին Ագուլիսում սպանված է 400, իսկ Ն. Ագուլիսում 1000 մարդ։

Թե Ներքին և թե Վերին Ագուլիսների բնակչությունը բոլորովին անզեն էր և պահում էր իրեն խիստ լոյալ, բայց այդ հանգամանքը չփրկեց նրանց։

Թաթարների առաջխաղացումը դեպի Գողթան շարունակվում է։ Գողթանի բնակիչների մնացորդների հոսանքը դեպի Մեղրի է քաշվում։ Կոտորածը տեղի է ունեցել դեկտեմբերի 25-ին։

Զանգեզուրի ազգաբնակչությունը խորը կերպով հուզված ու զայրացած է և պահանջում է արմատական միջոցներ թրքական ու ադրբեջանական սպաներին և նահանգապետին Նախիջևանից հեռացնելու համար։ Մեծ դժվարությամբ է հաջողվում նրանց զսպել։ Շուռնուխի խճուղին դեպի Ղափան բանալու առաջարկության ի պատասխան, թաթարները խնդրեցին պատվիրակներ ուղարկել։ Ուղարկված հինգ պատվիրակները գազանաբար սպանված են։ Նրանց ազատելու համար ուղարկված պահակը ենթարկվել է Շուռնուխի թաթարների հրացանային և գնդացրային կրակի։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives