March 9, 2021
  • Homepage
  • >
  • Media
  • >
  • Armenian media
  • >
  • ԳԽ–ն կանդրադառնա ներքին գործոց մարմինների աշխատանքներին

ԳԽ–ն կանդրադառնա ներքին գործոց մարմինների աշխատանքներին

  • by Archives.am
  • 29 Years ago
  • Comments Off

«Երկիր», 11 հունիսի, 1992թ., թիվ 109 (198)

Պատգամավոր Գառնիկ Իսագուլյանի առաջարկով, երեկ Գերագույն խորհուրդը օրակարգ մտցրեց ներքին գործոց մարմինների կողմից վերջին շրջանում իրականացվող պատժիչ գործողությունների օրինականության հարցը։

ՀՅԴ խորհրդարանական ֆրակցիայի անդամ Գառնիկ Իսագուլյանը իր կարճ ելույթում անդրադարձավ անցյալ ուրբաթ իրավապահ մարմինների կողմից Մասիսի շրջանի երկու դպրոցականների սպանության դեպքին, նշելով, որ վերջին շրջանում բազում այլ նմանօրինակ դեպքեր են նկատվել։

Խորհրդարանին ներկայացրած որոշման նախագծով Գառնիկ Իսագուլյանն առաջարկեց քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչներից կազմված մի հանձնախումբ ստեղծել ուսումնասիրելու համար հասարակական կարգի պահպանության նպատակով ներքին գործոց մարմինների ձեռնարկած գործողությունների օրինականությունը։ Գերագույն խորհուրդը առաջիկայում կքննարկի արդեն օրակարգ մտած այս հարցը։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives