August 11, 2020
  • Homepage
  • >
  • Media
  • >
  • Armenian media
  • >
  • Բոյուք-Վեդի գյուղի ազգաբնակությունը մերժեց կատարել պահանջները

Բոյուք-Վեդի գյուղի ազգաբնակությունը մերժեց կատարել պահանջները

  • by Archives.am
  • 7 Months ago
  • 0
Հայաստանի աշխատավոր

Հայաստանի աշխատավոր, 9 հուլիսի, 1919թ., թիվ 91

Հուլիսի 4-ին մեր զորամասը Դավալուի շրջանի Բոյուք-Վեդի գյուղի ազգաբնակությանը պահանջ դրեց հանձնել զանազան ժամանակներում այդ գյուղի ազգաբնակության կողմից սպանված մեր զինվորների հանցավորներին, վերադարձնել սպանված զինվորներից խլած զենքերը և հերթական ապահովություն տալ սպանվածների ընտանիքներին: Բոյուք-Վեդի գյուղի ազգաբնակությունը մերժեց կատարել հիշյալ պահանջները: Զորախմբի մի մասը առաջ շարժվեց գյուղը գրավելու համար: Ազգաբնակությունը հրացանային ու գնդացրային կրակ բացեց զորամասի վրա: Այդ պատճառով զորամասի հրամանատարը հետ քաշեց զորքերի առաջավոր մասերը և որոշեց պետության շահերն այդ ապստամբ գյուղի դեմ պաշտպանելու համար համապատասխան միջոցներ ձեռք առնել: Անցուդարձի մասին մանրամասնորեն տեղեկացված է անգլիական միսիայի Երևանի ներկայացուցչին:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives