May 12, 2021

Բոլոր ճակատներում կասեցվել է թշնամու գրոհը

  • by Archives.am
  • 29 Years ago
  • Comments Off

«Երկիր», 20 օգոստոսի, 1992թ., թիվ 159 (248)

Օգոստոսի 18-ին պատերազմական գործողությունները ԼՂՀ սահմաններում շարունակվում էին: Առավել լարված էր իրավիճակը Մարտունու շրջանում, որտեղ թշնամին հարձակում էր ձեռնարկել երկու ճակատով՝ Ճարտար գյուղի հարավային պաշտպանական դիրքերի և Աբդալ-Գյուլաբլի գյուղերի կողմից, դեպի Մյուրիշենի գյուղի բարձունքները: Երկու ուղղություններում էլ թշնամու գրոհը հետ է մղվել: Ճարտար գյուղի մոտ ադրբեջանցիները տվել են տասնյակ սպանվածներ և վիրավորներ: Մյուրիշեն գյուղի մոտ հայերը հետ են մղել թշնամու գրոհը և վերատիրացել նախորդ օրը գրավված մեկ բարձունքի:

Ինչպես հաղորդում է ԼՂՀ Պաշտպանության կոմիտեի մամլո ծառայությունը, Մարտակերտի շրջանում հայկական ջոկատները դիրքեր են գրավել Վաղուհաս–Մեծ Շեն հատվածում, որտեղ հայերի ձեռքին են գտնվում բոլոր կարևոր բարձունքները: Մեծ Շեն գյուղից հայերը վերահսկում են նաև Սարսանգի ջրամբարը:

Հադրութի հարավային գրեթե բոլոր տարածքներում շարունակվում են մարտերը: Հայկական ջոկատները այստեղ տիրում են իրավիճակին: Օգոստոսի 18-ին թշնամու բոլոր գրոհները կասեցվել են: Նույն ժամին Ասկերանի շրջանի պաշտպանական և սահմանամերձ գյուղերը երեքշաբթի օրը, օգոստոսի 18-ին, պարբերաբար գնդակոծվել և հրետակոծվել են Աղդամի շրջանի տարածքից:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives