February 24, 2020

Այսօր փախստականների օրն է

  • by Archives.am
  • 1 Month ago
  • 0

Հայտարարություն «Մշակ» թերթում։ 30 հուլիսի, 1918թ.

Քաղաքացիներ! Ինչպես միշտ, այնպես և այսօր հաճախեցեք այգիները, ճաշարանները, մի բաժակ թեյերը և թատրոնները։ Սակայն չմոռանաք, որ այսօր կատարվում է հանգանակություն հօգուտ փախստականների, հետևաբար ուր էլ որ լինեք, այդտեղի եկամուտի մի մասը կհատկացվի փախստականներին կերակրելու համար։

Քաղաքացիներ! Մի սպասեք, որ ձեզ թատրոնի տոմսակ բերեն, մի սպասեք, որ ձեզ ձեռք կարկառեն։ Ինքներդ գնացեք կամ թե ձեր լուման ուղարկեք փախստականական խորհրդին — Լոռիս-Մելիոքովսկայա փող., կանանց գիմնազիայի շենքում։

Հօգուտ փախստականների ստացված գումարները իսկույն կգործադրվեն նրանց համար ուտելեղեն գնելուն։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives