March 6, 2021

Ամենամյա զորավարժություններ Արարատի փեշերին

  • by Archives.am
  • 28 Years ago
  • 0

«Երկիր», 1993թ., 10 մարտի, 43 (384)

Փետրվարի վերջին շաբաթվա ընթացքում Արեւմտյան Հայաստանի տարածքում, Արարատի լանջերին անցկացվեցին հերթական զորավարժությունները, որոնց մասնակցում էր այդ շրջանում տեղակայված թուրքական երրորդ դաշտային բանակը։ Վերջինս հսկում է ողջ արեւելյան մասը, շտաբը Երզնկա (ներկայումս՝ Էրզինջան) քաղաքում է։ Այս զորավարժությունները ամենամյա են եւ կազմակերպվում են ձմռանը. նպատակը՝ փորձարկել բանակի մարտունականությանը ձյան ու սառնամանիքի պայմաններում։ Զուտ ուսումնական նպատակներից բացի, այս միջոցառումը ձգտում է ազդել արեւելյան եւ հարավ-արեւելյան շրջաններում պայքարող քուրդ ժողովրդի վրա։

Որպես ավանդույթ, այս զորախաղերին մշտապես մասնակցում են նաեւ պետության ղեկավարները՝ իրենց զորակցությունը հայտնելու եւ բանակի հետ կապերը ջերմ պահելու նպատակով։ Այս զինաշարժին, որին թիվ 34 եւ 12 դիվիզիաների կազմում մասնակցում էին 1653 զինվոր, 62 հրասայլ, 200 զրահամեքենա եւ նաեւ օդուժ, ներկա էին պետության առաջին դեմքերը՝ նախագահ Թուրգութ Օզալը, վարչապետ Սուլեյման Դեմիրելը, այլ պաշտոնատար անձինք։ Այս անգամ եւս վերջիններս չկարողացան չզսպել միմյանց նկատմամբ ատելությունը։

Այցի ընթացքում բոլորը գիտեին, որ նրանք միմյանց հետ չեն խոսում. Դեմիրելը 15 րոպե շուտ ժամանելով ռազմավայր՝ չսպասեց նախագահի գալուն, զինվորների հետ ծանոթացավ եւ կիսատ թողնելով ծրագիրը մեկնեց մայրաքաղաք։ Այնուամենայնիվ, Օզալը շարունակեց շրջանի հետ ծանոթացումը՝ այցելելով Կարս եւ Էրզրում։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա շատ բարձր գնահատեց զորավարժությունները։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives