March 4, 2021
  • Homepage
  • >
  • Media
  • >
  • Armenian media
  • >
  • ԱԺՄ-ն գնահատական է տալիս ՀՀ նախագահի ամենամյա հաղորդմանը

ԱԺՄ-ն գնահատական է տալիս ՀՀ նախագահի ամենամյա հաղորդմանը

  • by Archives.am
  • 28 Years ago
  • 0

«Երկիր», 1992թ., 23 դեկտեմբերի, 248 (337)

Երեկ ԱԺՄ-ն հրավիրել էր մամլո ասուլիս, որի նպատակը, ինչպես տեղեկացրեց Շ. Քոչարյանը, ԳԽ վերջին եռօրյա նիստերի ընթացքում ԱԺՄ պատգամավորական խմբակցության կողմից ներկայացված, սակայն օրակարգ չմտած հարցերին եւ ՀՀ նախագահի հաղորդմանն անդրադառնալն ու գնահատական տալն էր։

ՌԴ ժողպատգամավորների համագումարին ուղղված ՀՀ ԳԽ հայտարարության նախագիծը գնահատելով որպես ՀՀ իշխանություններին Ելցինին ուղղված միակողմանի դիմումի հետեւանքով խախտված քաղաքական հավասարակշռության վերականգնման փորձ, Շ. Քոչարյանը նշեց, որ այն ձախողվեց ԳԽ նախագահի ջանքերի շնորհիվ։ «Սա մեր ձախողված արտաքին քաղաքականության արտահայտություններից մեկն է, եւ հետեւանք՝ ՌԴ-ում գոյություն ունեցող քաղաքական ուժերի սպեկտորի անտեսման», – ասաց բանախոսը:

Անդրադառնալով ԼՂՀ ԳԽ-ին հանրապետության անկախության հանրաքվեի առաջին տարեդարձի կապակցությամբ շնորհավորական հեռագիր ուղարկելու ձախողված փորձին , Շ. Քոչարյանը նկատեց, որ դա Հայաստանի իշխանությունների՝ Արցախի, նրա ժողովրդի ինքնորոշման իրավունքի, պետական կառուցվածքների ամրապնդման նկատմամբ ունեցած դիրքորոշման արտահայտությունն է։

Այնուհետեւ բանախոսը կանգ առավ ՀՀ նախագահի ԳԽ–ում ունեցած ամենամյա հաղորդման վրա՝ նշելով, որ ելույթում անտեսված էին կենսական կարեւորության այնպիսի հարցեր, ինչպիսիք են ռազմական դոկտրինան, պատերազմական իրավիճակը, բարոյահոգեբանական մթնոլորտը։ Առաջին անգամ քննադատելով կառավարությանը, ՀՀ նախագահը, ըստ ԱԺՄ-ի, այնուամենայնիվ ստանձնել էր դատավորի եւ կողքից դիտողի դերը՝ մոռանալով, որ գործադիր իշխանության ղեկավարը պետության նախագահն է:

ԱԺՄ-ի կարծիքով, ստեղծված կացությունից դուրս գալու միակ ճանապարհն է կառավարման նախագահական համակարգը վարչապետականով փոխարինելը, ԳԽ-ի արմատական բարեփոխումը եւ պրոֆեսիոնալ խորհրդարանի ստեղծումը, օրենսդիր եւ գործադիր մարմինների  լիազորությունների վերաբաշխումը: Տեղեկացվեց նաեւ, որ ԱԺՄ խորհրդարանական խմբակցությունը պատրաստվում է ՀՀ ԳԽ առաջիկա եռօրյա նիստում ներկայացնել ԱԺՄ-ի հակաճգնաժամային ծրագիրը:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives