December 4, 2020
  • Homepage
  • >
  • Media
  • >
  • Armenian media
  • >
  • Ազատամարտիկները թշնամուն դուրս են քշել Ամիրանլար, Մուղանլու և Կուրապատկինո գյուղերից

Ազատամարտիկները թշնամուն դուրս են քշել Ամիրանլար, Մուղանլու և Կուրապատկինո գյուղերից

  • by Archives.am
  • 28 Years ago
  • Comments Off

«Երկիր», 22 հոկտեմբերի, 1992թ., թիվ 191 (280)

«Ազատ մամուլ» լրատվական գործակալությունը հաղորդում է, որ հայ ազատամարտիկները հաջողել են իրենց հսկողության տակ առնել Մարտունու շրջանի Ամիրանլար, Մուղանլու և Կուրապատկինո գյուղերը, որոնք ադրբեջանական ռազմական վերջին հենակետներն էին այդ շրջանում:

Ադրբեջանական բանակը վերջին օրերին պատերազմական հիմնական գործողությունները ծավալվում են Մարտունի քաղաքի և շրջանի Ճարտար և Մաճկալաշեն գյուղերի ուղղությամբ:

Հոկտեմբերի լույս 2-ի գիշերը ադրբեջանական բանակի ստորաբաժանումները, հրետանային նախապատրաստություններից հետո, մեծաքանակ հետևակով և զրահատեխնիկայի մասնակցությամբ Ամիրանլար, Մուղանլու, և Կուրապատիկո գյուղերից սկսել են առաջ շարժվել դեպի Մարտունի քաղաքի պաշտպանական դիրքերը: ԼՂՀ պաշտպանության ուժերին ոչ միայն հաջողվել է ետ մղել թշնամու հարձակումը, այլ խուճապ առաջացնել ադրբեջանական բանակում և անցնել հակահարձակման: Ադրբեջանական զինյալները, չդիմանալով հայերի ճնշմանը, սկսել են նահանջել իրենց դիրքերից, թողնելով զրահատեխնիկան և զինապահեստները:

Երեկ, առավոտյան ժամը 10-ի դրությամբ, ադրբեջանցիները խուճապահար նահանջում էին դեպի Աղդամի շրջան:

Կեսօրին հայ ազատամարտիկները իրենց դիրքերն էին ամրապնդում ԼՂՀ Մարտունու շրջանի սահմանի վրա:

Ադրբեջանական բանակի այս հանգրվաններն վնասազերծելուց հետո, հայերի վերահսկողության տակ են անցել Մարտունու շրջանի լավագույն վարելահողերը, որոնք երկու տարի շարունակ օգտագործվում էին Ադրբեջանի կողմից:

Թշնամու կողմից կա տասից ավելի սպանված: Հայկական կողմից զոհվել են երկու ազատամարտիկ, կան մի քանի վիրավորներ:

Ժամը 17:00-ի դրությամբ, կատաղի մարտերը շարունակվում էին Մարտունու սահմանային գոտում: Ադրբեջանցիներին օժանդակ ուժեր էին հասնում Աղդամի և Ֆիզուլու շրջաններից:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives