October 31, 2020

Ադրբեջանը դեմ է ԱՊՀ-ին

  • by Archives.am
  • 28 Years ago
  • Comments Off

«Երկիր», 9 հոկտեմբերի, 1992թ., թիվ 195 (284)

Ադրբեջանի խորհրդարանի ազգային ժողովը 43 «դեմ» և 1 «կողմ» ձայնով  քվեարկել է Ադրբեջանի կողմից ԱՊՀ-ի վերաբերյալ պայմանագրի վավերացման դեմ: Քվերակմանը նախորդել է նախագահի ելույթը. վերջինս  հանդես է եկել հանրապետության՝ ԱՊՀ մտնելու դեմ:

Այնուամենայնիվ, նա ընդգծել է, որ Ադրբեջանին կվնասի համագործակցության հետ կապերի խզումը: «Մենք կհամագործակցենք ԱՊՀ-ին միայն որպես դիտորդ կամ ասոցիատիվ անդամ»:

Նախագահը հայտնել է, որ հանրապետության ղեկավարությունը ԱՊՀ-ի պաշտպան չի կարող լինել, քանի որ գիտակցում է նման միության անհեռանկար լինելը: Էլչիբեյի կարծիքով, ԱՊՀ-ի պահպանման անխոնջ կողմնակից են հանդես գալիս Միջին Ասիայի հետկոմունիստական ռեժիմները, որոնք այդ կերպ փորձում են պահպանել իշխանությունը:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives