December 3, 2024
  • Homepage
  • >
  • Media
  • >
  • Armenian media
  • >
  • Ադրբեջանական ելուզակները շարունակում են հարձակումները Հայաստանի վրա

Ադրբեջանական ելուզակները շարունակում են հարձակումները Հայաստանի վրա

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off

Հայաստանի Հանրապետություն, 2 հոկտեմբերի, 1992 թ., թիվ 195 (540)

Դիտորդների առկայությունը անգամ չի սանձահարում ադրբեջանական ագրեսորներին, որոնք շարունակում են հարձակումները Հայաստանի սահմանային գոտու բնակավայրերի վրա, գործադրելով զենքի բոլոր տեսակները: ՀՀ պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից Արմենպրեսին հաղորդեցին, որ սեպտեմբերի 30-ին ժամը 20 անց կեսին Քելբաջարի Զառ և Զագլիկ բնակավայրերից 30 զինված օմոնականներ հարձակվել են Վարդենիսի շրջանի Վերին Շորժա գյուղի սահմանային դիրքերի վրա, օգտագործելով գնդացրային և հրազենային զենքեր: Ելուզակների ջոկատը սակայն հանդիպելով հայ մարտիկների դիմահար կրակին, երկու ժամ անց նահանջել է դիմել: Մեր կողմից տուժածներ չկան:

Ժամը 21 անց 50-ից մինչև 23 անց 30-ը Ղուբաթլիի տարածքից «Գրանդ» կայանքներից, հաուբիներից և տանկերից հրետակոծվել է Գորիս քաղաքի, որի հետևանքով հրդեհվել է մեկ տունը: Կան մասնակի ավերվածություններ:

Գրեթե նույն ժամին Ղուբաթլիի  և Զանգելանի տարածքներից նույն զինատեսակներից հրետակոծվել է Կապան քաղաքը: Զոհվել է մեկ, վիրավորվել նույնպես մեկ խաղաղ բնակիչ: Կան ավերածություններ:

Գորիսում և Կապանում հայկական ուժերը պատասխան հարվածներ են հասցրել թշնամուն:

Հոկտեմբերի լույս 1-ի գիշերը Սադարակի տարածքից որոշ ընդհատումներով գնդացրային զենքերից կրակ է բացվել Երասխի պաշտպանական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմից տուժածներ չկան:

Երեկ առավոտից Գորիսում և Կապանում մարտական գործողությունները վերսկսվել են: Ադրբեջանական կազմավորումները գործի են դրել զենքի բոլոր տեսակները: Ժամը 10 անց 45 թշնամու ինքնաթիռները ավիացիոն ռումբեր են նետել Կոռնիձոր գյուղի սահմանապահ դիրքերի մերձակայքում: Հակառակորդը միաժամանակ «Գրադ» կայանքից, տանկերից և հետևակի մարտական մեքենաներից հրետակոծել ու գնդակոծել է Կապանի սահմանամերձ մի շարք բնակավայրեր: Հայկական ուժերը թշնամու կրակակետերը լռեցնելու միջոցներ են ձեռնարկել: Մեր կողմից զոհեր վիրավորներ չկան:

Ժամը 17-ի դրությամբ հայկական սահմանի նշված հատվածներում լարվածությունը համեմատաբար մեղմացել է:

Արդեն չորրորդ օրն է, ինչ չեն դադարում մարտերը Լաչինի մարդասիրական միջանցքի գոտում: Հայկական հարավային և հյուսիսային պաշտպանական դիրքերի դեմ թշնամու ձեռնարկած հարձակումները ուղեկցվում են «Գրադ» կայանքից, տանկերից ու հրանոթներից անընդմեջ հրետակոծություններով: Սակայն Արցախի ինքնապաշտպանական ուժերը ամեն անգամ կասեցնումեն հակառակորդի գրոհները, պատասխան հարվածներ հասցնելով նրանց:

Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհը շարունակում է գործել անխափան:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives