September 24, 2020

Աբխազիայի ԳԽ նախագահության հայտարարությունը

  • by Archives.am
  • 28 Years ago
  • Comments Off

«Երկիր», 20 հունվարի, 1993թ., թիվ 10 (352)

Հունվարի 19-ին հրապարակված Աբխազիայի ԳԽ նախագահության հայաարարության մեջ ասված է, որ Տիբերդայից Տկվարչել մարդասիրական թռիչք կատարելիս վրացիների կողմից վերահսկվող տարածքում ջերմային հրթիռով խփվել է Ադլերի ավիաձեռնարկությանը պատկանող մի ուղղաթիռ։ Անձնակազմի երեք անդամից եւ հումանիտար բեռից բացի, ուղղաթիռում է գտնվել 5 ուղևոր, այդ թվում Աբխազիայի Հանրապետության Նախարարների խորհրդի փոխնախագահը։ Ուղղաթիռի անձնակազմին հաջողվել է վթարային վայրէջք կատարել բարձր լեռնային Սակեն գյուղի շրջանում։

«Վրացական զինվորականության նոր չարագործությունը վկայում է, որ վրաստանի ղեկավարությունը շարունակում է իրականացնել պաշարված քաղաքի բնակչությանը մարդասիրական օգնություն ցույց տալու բոլոր փորձերը խափանելու իր հանցավոր ծրագիրը»,– ընդգծված է փաստաթղթում։

Աբխազիայի ԳԽ նախագահությունը հայտարարել է, որ խաղաղ բնակչության նկատմամբ վրացական զինվորականության «անմարդկային գործողությունները ժողովրդի բնաջնջման ծրագրի բաղկացուցիչ մասն են», եւ աշխարհի երկրների կառավարություններին, միջազգային կազմակերպություններին կոչ է արել ջանքեր գործադրել պատերազմի շուտափույթ դադարեցման եւ Աբխազիայի Հանրապետության տարածքից վրացական զորքերի դուրսբերման համար։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives